Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստան-Թուրքիա երկխոսության շրջանակում բանագնաց Ռուբեն Ռուբինյանի` Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ հայկական կողմը դեռ որոշում չունի: «Այս պահի դրությամբ դեռ որոշում չկա»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը: Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ …

