Ղազախստանի խորհրդարանը Նազարբաևին զրկել է Ժողովրդական ժողովում և Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը Ղազախստանի Ժողովրդական ժողովում և Անվտանգության խորհրդում չեղարկվել է։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները հաստատվել են խորհրդարանի Սենատի լիագումար նիստում, գրում է «Ռեալնօե վրեմյան»։

Ավելի վաղ այս փոփոխությունները հաստատվել էին Մաժելիսի (ստորին պալատի) լիագումար նիստում։ Փոփոխություններն ուղղված են  Ժողովրդական ժողովի նախագահի և Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները երկրի նախագահին փոխանցելուն։ Ժողովրդական ժողովի մասին օրենքը բացառում է Ղազախստանի առաջին նախագահի՝ Էլբասի (ազգի առաջնորդի) այն ղեկավարելու ցմահ իրավունքը, իսկ Անվտանգության խորհրդի մասին օրենքը բացառում է Անվտանգության խորհուրդը ղեկավարելու ցմահ իրավունքը։

Քննարկվում են սահմանադրական օրենքներում փոփոխությունները և լրացումները, որոնք կպահպանեն Նազարբաևի՝ հանրապետության Սահմանադրական խորհրդի անդամ լինելու, կառավարությունում և խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքը։

Հիշեցնենք, որ Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է մոտ 30 տարի։ Նա նախագահի պաշտոնից հրաժարական տվեց 2019 թվականի մարտի 20-ին, սակայն պահպանեց Անվտանգության խորհրդի ղեկավարի, իշխանական «Նուր Օթան» կուսակցության առաջնորդի և Ղազախստանի Ժողովրդական ժողովի ղեկավարի պաշտոնները։

Տաթև Ֆռանգյան