Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր քննվում է զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի, որ հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ, խափանման միջոց կալանքի միջնորդության քննությունը։ Նիստը կնախագահի դատավոր Գագիկ Պողոսյանը։ Հիշեցնենք՝ երեկ լուրեր տարածվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի …

