ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռ է արձակել, որը 16 անգամ գերազանցել է ձայնի արագությունը

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԿԺԴՀ-ի կողմից հունվարի 30-ին արձակված հրթիռի առավելագույն արագությունը կազմել է 16 մախ։ Այսպիսով, արկը ձայնի արագությունից 16 անգամ ավելի արագ է թռել, հաղորդում է Yonhap գործակալությունը ՝ վկայակոչելով Սեուլում ռազմական աղբյուրը:

«Մեր տվյալներով՝ հրթիռը արձակվել է գրեթե ուղղահայաց անկյան տակ։ Նրա առավելագույն արագությունը հասել է 16 մախի, այսինքն՝ այն ձայնի արագությունից 16 անգամ ավելի արագ է թռել», — ասված է հրապարակման մեջ։

Ինչպես ենթադրում են հարավկորեացի զինվորականները, ԿԺԴՀ-ն միջին հեռահարության «Հվասոն-12» հրթիռ է արձակել, որն առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականի ապրիլի 14-ի զորահանդեսին: Առաջին արձակումն իրականացվել է նույն թվականի մայիսի 14-ին։

Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեի տեղեկատվության համաձայն ՝ հրթիռի արձակումը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ ժամը 07:52-ին Չագանդո նահանգի Մուպհեն-Ռի գյուղի շրջանից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռի արձակման մասին տեղեկությունը հաստատել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը: