ԱՄՆ-ն կրկին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևում ԱՄՆ-ի դեսպանատունը կրկին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ երկրում անվտանգության անկանխատեսելի իրավիճակից ելնելով՝ միաժամանակ նրանց առաջարկելով այն երկրների ցանկը, ուր հնարավոր է մեկնել։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ ռուսական ռազմական գործողությունների աճող սպառնալիքի ֆոնին և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման:

ԱՄՆ-ի դեսպանատունն Ուկրաինայում ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է անում մտածել այժմ հեռանալու մասին՝ օգտագործելով կոմերցիոն կամ մասնավոր ուղևորափոխադրումների տարբերակները»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Ամերիկյան դիվանագիտական առաքելությունն իր քաղաքացիներին առաջարկում է մեկնել հարևան երկրներ, ինչպես՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա և Մոլդովա։ Միաժամանակ, դեսպանատունը խորհուրդ չի տալիս Մոլդովա մուտք գործել Պրիդնեստրովյեով, քանի որ այս դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը կունենա «սահմանափակ մուտք» և այն չի կարողանա լիարժեք օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։

Դեսպանատունը նշում է, որ պատրաստ է վարկ տրամադրել այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում դեպի ԱՄՆ թռիչքի տոմս գնել։

Նշենք, որ ավելի վաղ նույնպես ԱՄՆ-ի կողմից երկիրն անհապաղ լքելու կոչեր էին արվել։