Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում կողմերը «փոխըմբռնում են ունեցել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և ապաշրջափակման հարցերի շուրջ»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Նաև ըմբռնում կար, որ ճանապարհների ինքնիշխանությունը կպահպանեն այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնելու են, և այդ ճանապարհներն իրենց հերթին լինելու են այն երկրի …

