ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի հետ կապված շահարկումների մասին

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիմի ցուցադրությանը։

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է «Ռուսաստանի հայերի միության» և Ռուսաստանում գործող հայկական մյուս կազմակերպությունների, ինչպես նաև` ՌԴ իշխանությունների հետ` կապված հունվարի 28-ին Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքերի թեժացման փորձերի հետ:

Դեսպանությունն ուշիուշով հետևում է նաև լրատվամիջոցների հրապարակումներին և իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի անկախության մարտիկ Գարեգին Նժդեհի հիշատակի պղծման փորձերի վերաբերյալ, ինչն արվում է որոշ շրջանակների կողմից, որոնք շահագրգրված են հայ-ռուսական հարաբերությունների ստվերմամբ

Անթույլատրելի ենք համարում այս թեմայի շահարկումը և կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա տարածելուց»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ REGNUM լրատվական գործակալությունն օրեր առաջ հայտնել էր, հունվարի 28-ին Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը, որը կազմակերպված է եղել Ռուսաստանի Հայերի միության կողմից։

Գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ դիտման վայր են ժամանել ոստիկանները, ովքեր կարդացել են դատախազի որոշումը, համաձայն որի` անթույլատրելի է կինոնկարի դիտման անցկացումը: Ըստ իրավապահների` դա համարվում է նացիզմի ռեաբիլիտացիա, ինչը քրեական հանցագործություն է ըստ ռուսական օրենքների: Դիտման համար հավաքված անձինք հեռացվել են դահլիճից: