ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը չունի համապատասխան վարչական ռեսուրս՝ պարզելու համար, թե որն է ՀՀ-ից Ռուսաստան մեկնումների նպատակը. Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Միգրացիոն ծառայությունից։ «Մենք չունենք վարչական ռեսուրս՝ քաղաքացիների ՀՀ-ից մեկնման նպատակը պարզելու համար, սակայն 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանից արձանագրված ելքերի 80 %-ը դեպի ՌԴ է եղել, այդ մեկնումների 72%-ը աշխատանքի …

