ՄԻԵԴ դիմելու փոխարեն՝ սկսեցին այլընտրանքային ճամփաները գովել ու մեր հայտարարությունները հերքել. ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

«Սյունիքի մարզում ադրբեջանական ներխուժումների ու ճանապարհները փակելու դեպքերով հայկական կողմը կարող էր դիմել ՄԻԵԴ, բայց դրա փոխարեն  սկսեցին այլընտրանքային ճանապարհները գովել»,- այս մասին այսօր իր արտահերթ զեկույցի ներկայացման ժամանակ նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Երբ ադրբեջանական զինված ծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը և Կապան-Ճակատեն գյուղերի հատվածները՝ մեր բնակիչներին կանգնեցնելով լրջագույն խնդիրների առաջ, լրիվ հնարավորություններն ու հիմքերը կային, և մենք անհապաղ միջանկյալ միջոցներ կիրառելու և հեռացնելու պահանջով կարող էինք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, էլ չեմ խոսում մյուս մարմինների մասին։

Փոխարենը մեր մոտից պաշտոնական մակարդակով հայտարարություններ սկսվեցին, որ այդ տարածքները ադրբեջանական են, իրենք ներկա են իրենց տարածքներում, մենք ոչինչ անել չենք կարող, որ ճանապարհն անվտանգ է ու խնդիրներ չկան։

Իշխանություններն սկսեցին միանգամից գովերգել այլընտրանքային ճանապարհները, թաքցնել խնդիրները միջազգային հանրության աչքից։

Մարդու իրավունքների պաշտպանը տարածում էր հայտարարություններ, սկսեցին հերքել։

Հետո, եթե մենք դիմեինք ՄԻԵԴ, ադրբեջանական իշխանությունները կբերեին այս բոլոր ապացույցները ու կասեին՝ բայց դուք շատ էլ երջանիկ եք դրանից, ասում եք, որ դրանք մեր տարածքներն են, մենք եկել ու մեր օրինական տարածքներում ենք նստել, այլընտրանքային ճանապարհները սարքում եք, ձեզ համար խնդիրներ չեն առաջանում»,- ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ քանի որ ադրբեջանական զինված ծառայողները բացարձակ անօրինական են ներկա այդ բոլոր տարածքներում, հետևաբար մեր զինված ուժերի ծառայությունը բացարձակ լեգիտիմ է, որովհետև նրանք պաշտպանում են բնակչության կենսական իրավունքները, կյանքն ու առողջությունը։

Մանրամասները՝ տեսանյութում: