Ի՞նչը կարող է ուրախացնել կիրակի կեսօրին արթնացող լրագրողին․ իհարկե, աչքերը բացելուն պես Messenger-ով «գրպանն ընկած» նյութի թեման։ Իսկ թեման նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ խաբեությունների դասական մեթոդն է. կոռեկտության և քաղաքավարության փայլով շղարշված նամակով Ձեզ փորձում են թալանել։ «Բարև Ձեզ, ես ուզում եմ Ձեզ օգնել, որ կորցնեք Ձեր քարտի վրա եղած ողջ գումարը, միևնույն ժամանակ ես բինգո …

