Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը երկրում պարտադիր կդառնա 2022 թվականի փետրվարից, գրում է Politico-ն։ Սա առաջին եվրոպական երկիրն է և աշխարհում առաջիններից մեկը, որը պարտադիր է դարձնում կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ «Մեզ չի հաջողվել այնքան չպատվաստված մարդկանց պատվաստել, որքան բավարար կլիներ։ Ամենավերջին միջոցառումներն ավելացրել են ամենօրյա պատվաստումները, բայց դրանք բավարար չեն։ …

