Ինչպե՞ս են մտնում ձեր գրպանը Facebook-ով․ օգտատերերից տվյալներ են կորզում և փորձում թալանել

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ի՞նչը կարող է ուրախացնել կիրակի կեսօրին արթնացող լրագրողին․ իհարկե, աչքերը բացելուն պես Messenger-ով «գրպանն ընկած» նյութի թեման։ Իսկ թեման նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ խաբեությունների դասական մեթոդն է. կոռեկտության և քաղաքավարության փայլով շղարշված նամակով Ձեզ փորձում են թալանել։

«Բարև Ձեզ, ես ուզում եմ Ձեզ օգնել, որ կորցնեք Ձեր քարտի վրա եղած ողջ գումարը, միևնույն ժամանակ ես բինգո եմ ցանկանում․ տվեք ինձ Ձեր հեռախոսահամարը, ID կամ անձնագիրի տվյալները, որոնք ես կարող եմ օգտագործել այնպես, ինչպես իմ վառ և օրինախախտ երևակայությունը կուզենա»․ ահա սա է պետք հասկանալ, երբ Ձեզ գրում են Ֆեյսբուքով, ներկայանում որպես որևէ բանկի աշխատակից և ցանկանում «օգնել», որ օնլայն դրամապանակ ունենաք։

Ընդհանրապես, բանկերի աշխատակիցները երբեք Ֆեյսբուքով ծառայություններ չեն առաջարկում։ Այո՛, նրանք զանգում են և ցանկանում իմանալ՝ օրինակ՝ կուզենք 45%-ով վարկ, բայց Ֆեյսբուքով չեն գրում, երբե՛ք։ Եվ այսպես, առաջին ոսկե կանոնը՝ եթե Ձեր Messenger-ին «բանկի աշխատող» է գրում և ցանկանում օգնել, ուրեմն՝ նա բանկի աշխատող չէ, իսկ ցանկությունն օգնելը չէ։

Ինչպես է ամեն ինչ սկսվում և ինչից է պետք զգուշանալ

Messenger-ով անծանոթներից եկող բոլոր հաղորդագրություններին անհրաժեշտ է մի փոքր կասկածամտությամբ և զգուշությամբ վերաբերվել․ նույնիսկ եթե դրանք գրագետ հայերենով են, վերջադաս դերբայական դարձվածն էլ՝ ճիշտ կետադրված։ Ինչո՞ւ․ այս հարցը տվեք ինքներդ Ձեզ՝ կարդալով այն հաղորդագրությունները, որոնց հեղինակները պահանջելու են մի քանի անձնական տվյալ և առաջարկելու են որևէ գործողություն անել Ձեր փոխարեն՝ գրանցել օնլայն դրամապանակ, վարկ ձևակերպել 0%-ով, մասնակցել տարին մեկ անգամ, ասենք, Քիմ Քարդաշյանի կողմից անցկացվող խաղարկությանը։
Վերադառնալով թեմային՝ ցանկացած օնլայն դրամապանակում Դուք կարող եք գրանցվել ինքնուրույն, առանց դժվարության, իսկ լրացուցիչ հարցերի դեպքում՝ զանգահարել ըկերության կոնտակտային հեռախոսահամարով, գրել բանկի կամ հավելվածի ֆեյսբուքյան պաշտոնական էջին,բայց ոչ ոք Ձեզ չի ուղղորդելու և հարցերին պատասխանելու անձնական էջով։

Ընդհանրապես, օնլայն խաբեությունների զոհ դառնալը շատ հեշտ է․ պատկերավոր ասած՝ այստեղ «դանակը ձեռքդ են տալիս և ուղարկում իրենց հանցանքի վայր, որ մատնահետքեր թողնես»։ Իսկ ամեն ինչ սկսվում է «մի քանի պարզ քայլից, որոնք Ձեզ բոնուս կտան», այս դեպքում՝ 4000 դրամ։ Հենց այդպիսի գայթակղիչ առաջարկ էր եկել  ինձ այսօր  ֆեյսբուքյան Messenger-ով ։

Нет описания.

 

 

Нет описания.

Որոշեցի համաձայնել առաջարկին, փոխանցել որոշ տվյալներ՝ խաբեության ողջ մեխանիզմը բացահայտելու համար։ Եվ այսպես, եթե արդեն համաձայնել եք, տվել որոշ հարցեր՝ հնարավորինս անտեղյակ երևալու համար, խոսակցությունը կընթանա մոտավորապես այսպես։ Այս դեպքում փոխանցել եմ գործող, բայց չօգտագործվող հեռախոսահամար, ինձ համար բացել են օգտահաշիվ և փոխանցել տվյալներ, որոնցով կարող եմ մուտք գործել այդ հաշիվ։

Нет описания.

Ստացվում է՝ արդեն ունեմ օնլայն դրամապանակ, որտեղ կարող եմ կցել (բայց, բնականաբար, այդ քայլին չեմ գնացել) անձնագրի, բանկային քարտի պահանջվող տվյալները։ Հենց այդ քայլին էլ սպասում են կեղծարարները, որից հետո տիրանում են միամիտ օգտատիրոջ անձնական տվյալներին։ Ի դեպ՝ ֆեյսբուքյան պրոֆիլի մասին, որից ինձ եկել էր գայթակղիչ առաջարկը։

Нет описания.

Հաղորդագրությունն ուղարկելու ժամին Անահիտ Արամյան պրոֆիլի տակ թաքնված անձը մեզ հետ նամակագրության ընթացքում ակնհայտորեն օգտագործում է հին սքրիշոթեր․ 12։57-ին ուղարկված հաղորդագրության մեջ (որը մենք սքրինշոթ ենք արել 13։13-ին) իր մոտ ժամը 16։30 րոպե է, իսկ 13։09-ին ուղարկածում՝ (որը կրկին 13։13-ին ենք ֆիքսել) ժամը հետ է գնում 10։20։   Անահիտ Արամյան պրոֆիլը մեր արձանագրած պահին ուներ 1734 ֆեյսբուքյան ընկեր, մի քանի տասնյակ անձնական լուսանկար, որոնք  ներբեռնվել են 2022-ի հունվարի 24-ին ժամը 20։45-ից հետո մի քանի րոպեի տարբերությամբ։

Нет описания.

Անահիտ Արամյան, որն ուզում է«օգնել» մեզ՝ ունենալու օնլայն դրամապանակ և հավելյալ 4000 դրամ, իրականում գոյություն չունի։ «Անահիտ Արամյանը», որի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ ծնվել է 1995 թվականի հունվարի 13-ին, այսինքն՝ վերջերս դարձել է 27 տարեկան, գրանցված չէ ՀՀ ընտրողների ռեգիստրում, որտեղ կան տվյալներ ՀՀ բոլոր չափահաս և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մասին։

Нет описания.

Այդուհանդերձ, փորձեցի պարզել, թե էլ ինչ կուզի իմանալ իրականում գոյություն չունեցող՝ ֆեյք Անահիտը։ Պարզվեց, նա դեմ չէ իմ բանկային քարտի տվյալները ստանալ։

Нет описания.

Այսպիսով, հասանք մի կետի, որտեղից պարզ է դառնում, որ կեղծարարին անհրաժեշտ են անձնագրի տվյալներ, բանկային քարտի համար։ Հենց այդտեղ էլ սիրով հրաժեշտ ենք տալիս «անվանակցիս»՝ Անահիտին․ ակնհայտ է դառնում, որ օնլայն դրամապանակի նույնականացում կատարելուց հետո հրաժեշտ կտանք մեր փողերին։

Անահիտ Հակոբյան