ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը մեղադրել է իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին «ստի սարդոստայն» տարածելու մեջ,գրում է Reuters-ը։ Բայդենի ելույթը նվիրված է եղել Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի տարելիցին։ Հիշեցնենք, 2021-ի հունվարի 6-ին ամբոխը կոտրել էր պատուհանները, հարձակվել ոստիկանների վրա։ Բայդենը նշել է, որ Թրամփի այն պնդումները, թե հաղթանակն իրենից գողացել են քվեարկության համատարած կեղծիքների միջոցով, …

