Դեկտեմբերի 30-ին, ժամը 1-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, գիշերային ակումբի դիմաց, երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար. նրանցից մեկը դանակահարել էր մյուսին. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Դեպքից մոտ մեկ ժամ անց բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգեցին. ծակած-կտրած վերքերով, անգիտակից վիճակում 32-ամյա տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումներ սկսեց։ …

