Զելենսկին խոսել է պատերազմի առաջին օրը Ուկրաինայի կորուստների մասին

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը դիմել է ուկրաինացիներին։

Նա ներկայացրել է Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով առաջին օրվա կորուստների մասին, գրում է Korrespondent-ը։

«Մենք հակահարված ենք տվել ողջ Ուկրաինայում: Մենք հետ ենք վերցնում այն, ինչ գրավվել է: Ցավոք, մենք կորցրել ենք մեր 137 հերոսներին, մեր քաղաքացիներին, որոնցից 10-ը սպա է… 316-ը վիրավոր կա: Հակառակորդը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև քաղաքացիական անձանց: Նրանք սպանում են մարդկանց, իսկ խաղաղ քաղաքները վերածում են ռազմական թիրախների: Սա ստոր է և երբեք չի ներվի»,- ասել է նա:

Զելենսկին առանձին զեկուցել է նաև Զմեյնիյ կղզում մահացած սահմանապահների մասին, որոնք հրաժարվել են հանձնվել և խոստացել յուրաքանչյուրին հետմահու շնորհել Ուկրաինայի հերոսի կոչում։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքը չեն լքել Ուկրաինայի մայրաքաղաքը։

«Ես գիտեմ, որ շատ կեղծ լուրեր են տարածում, այդ թվում՝ այն մասին, որ ես լքել եմ Ուկրաինան։ Ես Կիևում եմ։ Օրվա ընթացքում տասնյակ միջազգային բանակցություններ եմ վարել, անմիջականորեն մասնակցել եմ երկրի ղեկավարմանը։

Ես մնում եմ մայրաքաղաքում, ընտանիքս մնում է Ուկրաինայում, երեխաներս նույնպես Ուկրաինայում են։ Ըստ առկա տեղեկությունների՝ ես Պուտինի առաջին թիրախն եմ, թիվ 2-ը՝ իմ ընտանիքը։ Նրանք ուզում են մեզ քաղաքականապես ոչնչացնել՝ ոչնչացնելով պետության ղեկավարին»,- ասել է նա։

Զելենսկին նաև զգուշացրել է Կիևում շրջող դիվերսիոն խմբերի մասին և բնակչությանը զգոնության կոչ արել։

Տաթև Ֆռանգյան