Վարչապետ Փաշինյանը և ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղազախստանի նախագահին

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ղազախստանի նախագահը ողջունել է ԵՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Նուր-Սուլթանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի արդյունավետ:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Ղազախստանի նախագահը ճիշտ է նկատել` այսօրվա նիստը, հանդիպումը համընկնում է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ: «Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, և այս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները:

Իհարկե, ակնհայտ է, որ պատժամիջոցների գործողություններն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա, և այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է, շրջանցել դրանք, իրականացնելով համապատասխան քայլեր:

Դուք ճիշտ ասացիք` 2021 թվականի արդյունքները Եվրասիական տնտեսական միության համար բավականին դրական են, որովհետև սկզբունքորեն նախորդ տարին արդեն ճգնաժամային էր, բայց առևտրատնտեսական կապերի ընդհանուր ծավալը ԵՏՄ-ի ներսում, առևտրաշրջանառությունն աճել է, ինչը բավականին դրական ազդակ է բոլորիս համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առկա է Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ընդլայնման ներուժ: «Կան դիտորդ պետություններ, որոնց հետ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Առկա է նաև որոշակի հետաքրքրություն այլ երկրների կողմից` սերտացնելու կապերը Եվրասիական տնտեսական միության հետ: Կարծում եմ` սա ընդհանուր առմամբ դրական գործընթաց է և հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միությանը, մեզ բոլորիս կհաջողվի իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի ընթացիկ իրավիճակներում ԵՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդվի և շարունակի ազդակ հաղորդել մեր երկրների տնտեսությունների զարգացմանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը: