Մեզ համար խաղաղությունը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա, իսկ Պուտինի համար «խաղաղություն» բառը նշանակում է՝ «ագրեսիա»․ ուկրաինացի քաղաքագետ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Ուկրաինայում իրավիճակը հիմա ամբողջությամբ անկայուն է, կրակոցներ են հնչում օդում, իսկ դա նշանակում է, որ երկու կողմերի օդուժն է կռվում միմյանց դեմ։ Factor.am-ի հետ զրույցում Կիևից հայտնեց ուկրաիացի քաղաքագետ Վիկտորիա Վդովիչենկոն։

«Նման իրավիճակ լինելու մասին ահազանգ կար արդեն 8 տարի։ Կարծում եմ՝ արևմտյան ժողովրդավարական երկրներն այս ուղերձը մինչև այս պահը չէին ընկալել։ Չեմ կարող ասել անգամ, թե հետո արձագանքն ինչպիսին կլինի, որովհետև դիրքորոշումների համադրությունը, որ կար, թվում էր, թե խնդիրը պետք է լուծեր երեկ, և ոչ թե թողներ վաղվան»,- նշեց նա։

Վիկտորիա Վդովիչենկոյի խոսքով՝ Պուտինին կանգնեցնելու համար ավելի լավ է նրա հետ խոսել․ «Ժողովրդավարական աշխարհը պետք է կանգնեցնի այն, ինչ անում է Պուտինն ուկրաինացի ժողովրդի հետ»։

Ըստ քաղաքագետի՝ Արևմուտքը Պուտինի և Ռուսաստանի նկատմամբ ոչ միայն պետք է խիստ պատժամիջոցներ սահմանի, այլ նաև նրան ամողջությամբ մեկուսացման դատապարտի, որը ոչ միայն քաղաքական, այլև շատ լուրջ տնտեսական հետևանքներ կունենա Մոսկվայի համար։

«Ես կարծում եմ՝ Պուտինի ցանկությունն այս պահին մեզ ուժով խաղաղություն պարտադրելն է, բայց մենք «խաղաղություն» բառը տարբեր կերպ ենք հասկանում։ Մեզ համար խաղաղությունը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա, իսկ Պուտինի համար «խաղաղություն»՝ նշանակում է «ագրեսիա»։ Պուտինի համար խաղաղությունն Ուկրաինայում ռեժիմի փոփոխությունն է»,- նշեց նա։

Վդովիչենկոն, միաժամանակ, հավելեց, որ իր ասածները ենթադրություններ չեն, այլ իրական վերլուծություններ։

«Ես իսկապես հույս ունեմ, որ Ձեր երկրի ղեկավարությունն էլ վերջապես կհասկանա, որ եթե կողմ եք ժողովրդավարական սկզբունքներին և արժեքներին, ապա պետք է միավորվեք Ուկրաինայի շուրջ»,- նշեց քաղաքագետը։

Հարցին՝ որքա՞ն հեռու կգնա Կրեմլն իր քայլերում, ուկրաինացի քաղաքագետը պատասխանեց՝ ռուսական զորքն արդեն հասել է մայրաքաղաք Կիև, ինչը լուրջ ահազանգ է։

«Հաջորդը՝ Պուտինը ցանկանալու է փոխել երկրում ռեժիմը։ Նա ուժի միջոցով է փորձելու խաղաղություն պարտադրել ուկրաինական իշխանություններին։ Սպասվող վտանգների մասին պետք է հարցնել հենց Պուտինին։ Որովհետև ես չեմ կարծում, որ ռուս ժողովրդի համար լավագույն քայլը հարևանի հետ պատերազմելն է։ Դրա համար ես նորից ցանկանում եմ ասել, որ մենք իսկապես պայքարում ենք ժողովրդավարական արժեքների և սկզբունքների համար։ Չգիտենք, թե ինչ կարժենա դա մեզ համար։ Մեր, մեր զինված ուժերի կյանքի գնով է լինելու դա։ Մենք վստահ ենք, որ այս իրավիճակում պետք է լինենք տոկուն և միասնական»,- եզրափակեց ուկրաինացի քաղաքագետը:

Հռիփսիմե Հովհաննիսյան