Ստամբուլի քաղաքապետարանի Պլանավորման գործակալության կողմից հրապարակված նոր զեկույցի համաձայն՝ քաղաքի բնակիչների մեծամասնությունը հուսալքված է տնտեսության վիճակի պատճառով։ Չնայած արտարժույթի փոխարժեքների բարելավմանը՝ մարդկանց մեծամասնությունն իրենց տնտեսական հեռանկարները մռայլ է համարում, գրում է Duvar-ը։ Թուրքիայի տնտեսության վերաբերյալ այս մռայլ հեռանկարը գալիս է նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ դեկտեմբերին լիրայի կայունացման միջոցառումների հայտարարությունից հետո։ Թուրքական լիրան կարողացավ փոքր-ինչ կայունանալ, սակայն …

