Ադրբեջանը հայկական մշակութային ինքնությունը ձևախեղելու քաղաքականություն է որդեգրել․ Արաքս Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:17
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Ադրբեջանը հայկական մշակութային ինքնությունը ձևախեղելու քաղաքականություն է որդեգրել: «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտումների վտանգ Արցախում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Արաքս Մելքոնյանը:

Նրա դիտարկմամբ՝ ժխտելով հայկականությունն Արցախում, ոտնձգությունները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, Ադրբեջանն իրականում հեռահար նպատակ ունի՝ հայկականության հետքը Արցախի տարածքից վերացնել, ժխտել այդ տարածքների նկատմամբ հայ ժողովրդի պատմական սեփականությունը:

Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում թիրախավորվել էին 30-ից ավելի հայկական մշակութային օջախներ, որոնցից ամենաակնառուն Շուշիի սբ. Ամենափրկիչ և սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցիների թիրախավորումն էր, Մատաղիսի եկեղեցու գնդակոծումը, տարբեր հուշարձանների և արձանների պղծումը և այլն:

Մելքոնյանի խոսքով՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել հայկական մշակութային ժառանգության ձևախեղմանը՝ հայկական, հիմնականում հոգևոր ժառանգությունը, ուդիական և աղվանական անվանելով:

«Կարևոր է միջազգային գործընկերների հասանելիությունն այդ հուշարձաններին, արձանագրումը և պահպանումը, քանի դեռ դրանք վերջնականապես մենք չենք կորցրել, մանավանդ, որ դա միայն հայկական կորուստ չի լինելու, այլ միջազգային հանրության համար է կորուստ»,- ընդգծեց Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: