ՀՀԿ-ն էլ է ձայներ տվել Փաշինյանի ընտրվելուց, այսինքն՝ ՀՀԿ-ն էլ է մասնակցե՞լ իրենց նշած իշխանազավթմանը․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
Բոլորը

ԱԺ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի ընտրության հարցը. «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկմանը։

«Որպես այս նիստին չմասնակցելու պատճառ՝ ընդդիմության կողմից նշվում է գործընթացին լեգիտիմություն չհաղորդելու հրամայականը։ Բայց ես կարծում եմ՝ իրական պատճառը դա չէ, որովհետև այստեղ տրամաբանական խզում կա»,- անդրադառնալով ընդդիմության բոյկոտին՝ նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը

«Եկեք հիշենք՝ ընդհանրապես ընդդիմությունը ինչ է խոսել կամ ինչ է արել իշխանությունների լեգիտիմության կամ ձևավորման մասին։ Օրինակ՝ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներից մեկը հաճախ 2018 թվականի թավշյա հեղափոխությունն անվանում է իշխանազավթում։ Ինձ համար դա տարօրինակ է, որովհետև այդ եզրույթն օգտագործող անձի վերևում նստած է իրենց իսկ խոսքով իշխանազավթումից հետո ԱԱԾ տնօրեն նշանակված մարդը, որն իրենց իսկ խոսքով սուրբ նախկինների հետ կապված կոռուպցիոն բացահայտումներ է արել։ Իր կողքին նստած է մեկ այլ անձ, ով իշխանազավթման արդյունքում դարձել է պատգամավոր Իմ քայլը դաշինքի ցուցակով։ Եվ ամենակարևորը՝ իր կուսակցության ղեկավարի ցուցումով 2018 թվականի մայիսի 9-ին ՀՀԿ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ։ Հետևաբար, հարց է առաջանում՝ արդյոք ՀՀԿ-ն մասնակցել է իշխանազավթմանը»,- ասաց Ռուբինյանը։

Ըստ նրա՝ պակաս անտրամաբանական չէ նաև մյուս ընդդիմադիր ուժերի պահվածքը։ «Երբ մեր Հայաստան խմբակցության գործընկերները փորձում են մեզ համոզել, որ նախկինների ժամանակ ամեն ինչ լավ էր, հարց է առաջանում՝ ՀՅԴ-ն ինչո՞ւ 2018 թվականին լքեց իր կոալիցիոն գործընկերոջը, բայց հետո մի քանի օր անց քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին՝ որպես ՀՀ վարչապետ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն վիճարկվել որևէ քաղաքական ուժի կողմից։ Հետևաբար՝ ո՞րն է իմաստը այս դատարկության՝ բառի ֆիզիկական ու բովանդակային իմաստներով։ Իմաստը հետևյալն է՝ մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղակի չէին կարող գտնել նախագահի այլընտրանքային թեկնածու, որովհետև ոչ մի մարդ, որը կկարողանար իր որակներով հավակնել այդ պաշտոնին, չէր համաձայնի լինել իրենց թեկնածուն։ Երկրորդ, նրանք նույնիսկ իրենց միջից չէին կարող ընտրել նախագահի թեկնածու, որովհետև Հայաստան դաշինք գոյություն չունի։ Պատիվ ունեմ խմբակցություն նույնպես չկա, այդ խմբակցություններում կա երեք-չորս խմբակցություն»,- նշեց Ռւբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: