Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ի առցանց ասուլիսում Factor TV-ի հարցը հնչեցվել է ակնհայտ կրճատումներով, ինչը բերել է հարցի կոնտեքստի աղճատման և իմաստի աղավաղման։ Սա այն դեպքում, երբ հատուկ նշումով Facor TV-ն վարչապետի աշխատակազմին խնդրել էր՝ «Քանի որ ասուլիսի այսպիսի ֆորմատը մի շարք անհարմարություններ է ստեղծում, ակնկալում ենք, որ մեր հարցը կհնչեցվի նույնությամբ՝ ենթահարցերով, առանց կրճատումների»։ …

