Ազգային ժողովում այսօր մեկնարկել են «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հանրակրթության ոլորտում առկա խնդիրները և անդրադարձավ նախատեսվող փոփոխություններին: «Նախատեսում ենք օրենքի ընդունումից հետո ամբողջությամբ վերանայել մանկավարժական պաշտոնների նկարագրերը: Այդ տրամաբանության մեջ մենք նորովի կսահմանենք այն դերերն ու պարտավորությունները, որոնք պետք է կատարեն դպրոցում աշխատող մասնագետները: Ուսուցչի օգնականի …

