ՆԱՏՕ-ն այս տարվա ամենախոշոր զորավարժություններն է սկսել Նորվեգիայում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ն, Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին, մարտի 14-ին Նորվեգիայում սկսում է այս տարվա ամենախոշոր զորավարժությունները։ Cold Response զորավարժություններին, որոնց կտևեն մինչև ապրիլի 1-ը, մասնակցում են շուրջ 30 հազար զինվորականներ, 200 ինքնաթիռ և 50 նավ 27 երկրներից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զորավարժություններն անցկացվում են ջրում, օդում և ցամաքում, Նորվեգիայի պաշտպանությունը մշակվում է կլիմայական բարդ պայմաններում։

Վարժանքները տեղի են ունենում Ռուսաստանի սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Տեղեկացվում է, որ դրանք պլանավորվել էին Ուկրաինայի դեմ Մոսկվայի կողմից պատերազմ սկսելուց շատ առաջ։ ՆԱՏՕ-ի տվյալներով՝ դաշինքը մանրամասն տեղեկացրել է ՌԴ-ին առաջիկա զորավարժությունների մասին և առաջարկել դիտորդների ուղարկել, սակայն Մոսկվան հրաժարվել է։

Cold Response զորավարժություններին մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերներ Շվեդիան և Ֆինլանդիան: Գերմանիայից զորավարժություններին մասնակցում է Բունդեսվերի «Բեռլին» նավը՝ 200 հոգանոց անձնակազմով։

Տաթև Ֆռանգյան