Չեռնոբիլիի ԱԷԿ-ի անձնակազմն այլևս ի վիճակի չէ աշխատել․ ՄԱԳԱՏԷ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակազմն այլևս չի իրականացնում սարքավորումների վերանորոգում և սպասարկում, ասվում է Էներգոատոմ պետական ընկերության՝ մարտի 14-ի հայտարարության մեջ, որում հղում է արվում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին։

Դա պայմանավորված է ֆիզիկական և հոգեբանական հոգնածությամբ՝ գրեթե երեք շաբաթ անդադար աշխատանքից հետո:

«211 մարդ՝ տեխնիկական անձնակազմը և անվտանգության աշխատակիցները, դեռևս չեն կարողանում հերթափոխվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գրոսին հիշեցրել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցներն օբյեկտի տարածք հերթափոխի են մտել ռուսական ներխուժման նախօրեին։

«Իրավիճակի վատթարացման պատճառով Ուկրաինայում ատոմակայանների անվտանգությունն ու ֆիզիկական անվտանգությունն ապահովելու՝ ՄԱԳԱՏԷ-ի նախաձեռնությունը գնալով ավելի կարևոր է դառնում»,- ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։

Հիշեցնենք, որ ռուսական զորքերը Բելառուսից մտել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի գոտի՝ Կիևը գրավելու համար միջանցք ապահովելու նպատակով։ Պատանդ վերցնելով Չեռնոբիլի ատոմակայանի անձնակազմին՝ զինտեխնիկա են ուղարկել Կիև, Իվանկով և Դայմեր։ Մարտի 9-ին առանց էլեկտրականության են մնացել Չեռնոբիլի ատոմակայանը, գոտում գտնվող բոլոր միջուկային օբյեկտները և Սլավուտիչ քաղաքը։

Տաթև Ֆռանգյան