Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին: Վերջինս իր նոր պաշտոնավարման կապակցությամբ հավատարմագրերն է հանձնել առողջապահության նախարարին: Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում: «COVID-19-ի հետ …

