Ուկրաինայի Գլխավոր շտաբը՝ հակահարձակման անցնելու մասին․ պատերազմի 21-րդ օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի չորրորդ շաբաթը սկսվել է ուկրաինական կողմից հակահարձակման փորձերով։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունում նշվում է, որ իրենց հաջողվել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում ավերիչ հարվածներ հասցնել ռուսական զորքերի խմբերին, իսկ որոշ շրջաններում՝ հակահարձակման անցնել։

«Հակառակորդի ռազմաօդային ուժերը շարունակում են հրթիռակոծություններն ու ռմբակոծությունները ուկրաինական քաղաքների ենթակառուցվածքների և խիտ բնակեցված տարածքների ուղղությամբ, թեև առանձին հատվածներում նահանջելիս շարունակում են կորուստներ կրել։ Նրանց հիմնական ջանքերն ուղղված են նախկինում օկուպացված սահմանների ու պաշտպանական տարածքների համախմբմանն ու պահպանմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ առավոտյան Կիևում ռուսական զորքերի կողմից գնդակոծվել է մայրաքաղաքի բնակելի թաղամասերից  մեկը։

Շարունակում է գերլարված մնալ իրավիճակը Մարիուպոլում․ այստեղ չեն դադարում ռազմական գործողությունները։ Քաղաքապետի խորհրդական Պետրո Անդրյուշչենկոն հայտնել է, որ Մարիուպոլում շուրջ 350․000 մարդ շարունակում է մնալ արգելափակված, անվտանգ միջանցքներ ստեղծելու և քաղաքից խաղաղ բնակիչներին տարհանելու բազմաթիվ փորձերը վերջին օրերին ձախողվել են։ Մարդկանց մեծ մասն անմարդկային պայմաններում է ապրում՝ նկուղներում, կացարաններում, առանց սննդի, ջրի, էլեկտրականության և ջեռուցման։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 3, վիրավորվել՝ առնվազն 35 լրագրող։ Այս մասին ահազանգում է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։ Միաժամանակ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակն Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում կորուստների տվյալներ է ներկայացրել։ Դրանց համաձայն՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 690 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 100 երեխա, վիրավորվել է 1143 մարդ։

Չդադարող ռազմական գործողություններին զուգահեռ՝ շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ տեսակապի ձևաչափով անցկացվող բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում քննարկված հարցերի թվում են խաղաղությունը, հրադադարը, զորքերի անհապաղ դուրսբերումը և անվտանգության երաշխիքները։

Մինչ այդ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտնել է, որ նամակ է ստացել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովից, որում տեղեկացվում է կազմակերպությունից դուրս գալու՝ Մոսկվայի որոշման մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր կամքով է դուրս գալիս Եվրոպայի խորհրդից, դա կշռադատված և մտածված որոշում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան