Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, 2022 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար. երեսուն տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 31-ին, մեր երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Հետադարձ հայացք նետելով Հայաստանի Հանրապետության …

