Որպես բռնազավթված տարածքներով ժողովուրդ` մեր ձայնը այս պատերազմի ժամանակ պետք է բարձր հնչի. Նարինե Դիլբարյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

«Մենք վերստին անպատրաստ ենք այսօր աշխարհում տիրող աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններին: Հայկական օրակարգի ձևավորումն օրախնդիր է, որը հապաղում է: Վերածվել ենք սպասարկու պետության, բայց` ոչ մեր շահերի: Հայաստանը երբեք չունի սցենարներ: Փոխանակ սպիտակ դրոշ պարզենք` բաժանվել ենք ռուսամետների և ուկրաինամետների»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, ԵՊՀ դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը` անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Հայաստանի, հայ ժողովրդի գործողություններին:

Նրա խոսքով` ռուս և ուկրաինացի քաղաքական գործիչներին, մտավորականներին Հայաստանը` որպես հումանիտար խնդիրների լուծման ջատագով, երկխոսության համար պետք է առաջարկի իր տարածքը. «Չեզոքությունը չի ենթադրում հումանիստական արժեքների ոտնահարում: Որպես բռնազավթված տարածքներով ժողովուրդ` մեր ձայնը պետք է բարձր հնչի»,-ասում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին` Նարինե Դիլբարյանը կարծիք է հայտնում, որ թուրքական օրակարգն այսօր առաջ է մղում նախապայմաններ, իսկ մենք չենք հակադարձում դրանց. «Արցախում այսօր Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է էթնիկ զտումների ցեղասպանական ծրագիրը, ունենք պատերազմական, բացահայտ կորուստների օրակարգ: Խաղաղություն բղավելով` գնում ենք դեպի պատերազմ»,-նշում է նա:

Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, Նարինե Դիլբարյանը հարցնում է. «Իսկ ի՞նչ պայմաններով, այդ ո՞ ր ժողովուրդն է արտգործնախարարին լիազորել իր անունից խոսել, նման հայտարարություններ անել բանակցությունների նախնական փուլում, թուլացնել մեզ և Հայաստանի համար կրավորական կեցվածք ապահովել»:

Լեզվաբանը խոսել է նաև կրթությանը, գիտությանը վերաբերող թեմաներից: Նա անդրադառնում է Կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին. «Այսօր Երևանի պետական համալսարանում,օրինակ, ֆինանսական խնդիրներ լուծելու նկատառումներով փոքր ամբիոնները միանում են խոշոր ամբիոններին: Համալսարանում գոտիների ձգման քաղաքականությունը կբերի նրան, որ ինչպես բանակից սպաներն են հեռանում, այնպես էլ Մայր բուհից մասնագետները կհեռանան: Այսինքն` մի կողմից թղթի վրա ունենք բավական հավակնոտ ծրագիր,մյուս կողմից կարճաժամկետ քայլեր` երկարաժամկետ կորուստներով»:

Մանրամասները` տեսանյութում:
Աննա Բաբաջանյան