Արցախում մարտի 21-ին դպրոցներն ու մանկապարտեզները փակ կլինեն
Եղանակային աննախադեպ պայմանների հարուցած դժվարություններից ելնելով՝ մարտի 21-ի դպրոցական պարապմունքներն ու մանկապարտեզների աշխատանքը տեղափոխվում է մարտի 26 (շաբաթ): Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը։
«Հաջորդող օրերի պարապմունքների վերաբերյալ լրացուցիչ որոշում կկայացվի վաղը՝ ըստ եղանակային պայմանների ու ձյան մաքրման աշխատանքների արդյունքների»,- ասված է հաղորդագրության մեջ: