ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդայի ԱԳ նախարար Անն Լինդեն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ «Կիսում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը տարածաշրջանում միջադեպերի կապակցությամբ, ներառյալ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Իմ աջակցությունն եմ հայտնում և կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել էսկալացիան ու քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման համար»,- գրել է Լինդեն։ Էմմա Չոբանյան

