ՌԴ-ն և Ուկրաինան մոտենում են համաձայնության կարևորագույն հարցերի շուրջ. Չավուշօղլու

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտենում են կարևորագույն հարցերի շուրջ համաձայնության և գրեթե համաձայնության են եկել որոշ հարցերի շուրջ։

Reuters-ի փոխանցմամբ՝ թուրք դիվանագետն այս մասին ասել է «Hurriyet» հրատարակությանը տված հարցազրույցում։

Չավուշօղլուն նաև նշել է, որ հրադադարի համաձայնագրի կնքման հույս ունի, եթե կողմերը հետ չկանգնեն համաձայնագրում ձեռք բերված առաջընթացից։

«Կարևոր և կրիտիկական հարցերի շուրջ երկու կողմերի դիրքորոշումները համընկնում են։ Մասնավորապես, տեսնում ենք, որ առաջին չորս կետերի շուրջ գրեթե համակարծիք են։ Որոշ հարցեր պետք է լուծվեն ղեկավարության մակարդակով»,- ասել է Չավուշօղլուն Hurriyet-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորության մասին հարցին՝ թուրք դիվանագետը պատասխանել է, որ եթե խաղաղություն լինի, եթե համաձայնություն լինի, նրանք անպայման կհանդիպեն։

«Նրանք չեն բացառում նման հնարավորությունը։ Նրանք բացասաբար չեն վերաբերվում հանդիպմանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ կարևոր է, որ ՌԴ և Ուկրաինայի նախագահները հանդիպեն՝ անկախ նրանից՝ դա կլինի Թուրքիայում է, թե որևէ այլ երկրում։ Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել նրանց։