Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրամշակումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր դիտարկումները ներկայացրեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը: «Կառավարությունն առաջարկում է նախագծի 5-րդ և 6-րդ հոդվածները շարադրել հետևյալ բովանդակութամբ. «Դատավորին և ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու ինչպես նաև իր լիազորությունների դադարեցման կապակցությամբ …

