Արդյոք վարժական հավաքների մասնակիցներն աշխատանքն ու աշխատավարձը չեն կորցնում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար պահեստազորայինների վարժական հավաքներ է անցկացնում։ Վերջին մեկ տարում այդպիսի մի քանի հավաք է անցկացվել, ևս երկուսը նախատեսվում է առաջիկայում։ Հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։ Ըստ անհրաժեշտության՝ հավաքների մասնակիցները ներգրավվում են նաև մարտական հերթապահությունում։

Արդյո՞ք աշխատող քաղաքացիները, որոնք պիտի մասնակցեն հավաքներին, աշխատանքը կորցնելու խնդիր չեն ունենում, արդյո՞ք գործատուն պարտավոր է վճարել հավաքի մասնակցող իր աշխատակցին։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, որն օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը մասնակցել է պահեստազորայինների հավաքի առաջին փուլին, Factor TV-ի հետ զրույցում պատմեց՝ իրենց շարքերում եղել են պահեստազորայիններ, որոնց գործատուները չեն ազատել աշխատանքից և այդ երեք ամիսների ընթացքում վարձատրել են։ Հակառակ երևույթը, սակայն, նույնպես եղել է։

Վարդանյանը, աչքի առաջ ունենալով բազմաթիվ օրինակներ, ընդգծում է՝ աշխատանքը կորցնելու խնդրի առաջ չեն կանգնումմիայն պետական աշխատողները, մասնավոր ընկերությունների դեպքում նրանք կարող են կորցնել աշխատանքը։

Մեր մյուս զրուցակիցը՝ Տիրան Վարդանյանը ևս մասնակցել է վարժական հավաքների առաջին փուլին։ Ասում է՝ իր աշխատանքը դե յուրե պահպանվել է, բայց դե ֆակտո՝ ոչ․ «Գրանցված աշխատող եմ եղել, հետո վերադարձել, փոխել եմ գործս, որովհետև հավաքներին մասնակցելու պատճառով էլ չէին ուզում, որ աշխատեի»։

Խնդրի պարզաբանման համար Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն։ Գերատեսչությունից հղում են արել Զինվորական ծառայության և զինծառայության կարգավիճակի մասին ՀՀ օրենքին և ՀՀ Կառավարության 18․10․2018 թիվ 1174-Ն որոշման պահանջներին։

Այդ օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ կետերով սահմանվում է, որ՝

-Վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակներում և վերցվում բոլոր տեսակի բավարարումների, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ՝ այսինքն աշխատավարձ, ամրակցվում են զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, վարժական հավաքի ժամանակահատվածը օրացուցային հաշվարկով ներառվում է քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

-Վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը): Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ստացվում է՝ վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայիններին հիմնական աշխատանքի վայրում միջին աշխատավարձը չի վճարվում, սակայն գործատուն իրավունք չունի աշխատողին ազատել աշխատանքից։

Պաշտպանական գերատեսչությունից խնդրել էինք նաև պարզաբանել, թե պետությունը որքան է վարձատրում վարժական հավաքների մասնակիցներին։ Գրավոր հարցման պատասխանում վարձատրության հստակ չափ չի նշվել, բայց, օրինակ, հավաքներին մասնակցած Արմեն Վարդանյանը պատմում է, որ վարձատրվել է մոտավորապես 270․000 դրամի չափով։ Ասում է՝ վարձատրության չափը կախված էր զինվորական կոչումից, նաև այն հանգամանքից, թե որքան հաճախ էիր դիրքեր բարձրանում։ Տիրան Վարդանյանն էլ, որը շարքային է եղել, վարձատրվել Է 200․000 դրամի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան