Թուրքիայում էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ տարեսկզբից ծավալված բողոքի ակցիաները շարունակվում են։ Երեկ, ըստ թուրքական լրատվամիջոցների, բողոքի երթեր են տեղի ունեցել Ստամբուլում, Իզմիր նահանգում, հարավարևելայն Դիարբեքիրում ու Մարդինում։ Ակցիայի մասնակիցներն, ի նշան բողոքի, էլեկտրաէներգիայի հաշիվներ ու արտարժույթ են այրել։ Ցույցերը երկրում սկսվել էին այն բանից հետո, երբ սպառողների ու գործարարների համար էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագինն …

