Առավոտից ուշ գիշեր սպասում ենք, պատասխան չկա․ հնդիկ ուսանողները մնացել են առանց կրթության ու դիպլոմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի շուրջ կոռուպցիոն սկանդալից ու համալսարանի լիցենզիան դադարեցնելուց հետո շուրջ 120 հնդիկ ուսանողներ կանգնել են խնդրի առաջ․ ուսանողներին առաջարկվում է կրթությունը շարունակել այլ բուհերում, բայց անհրաժեշտ փաստաթղթերը համալսարանից չեն կարողանում ստանալ։

«Առավոտյան ժամը 5-ից մինչև ուշ գիշեր հավաքվում ենք այստեղ, սպասում, բայց պատասխան չենք ստանում։ 20 օր է՝ նույնն է։ Անվտանգության աշխատակիցը թույլ չի տալիս ներս մտնել, ոչ ոք չի կարողանում ներս մտնել, բոլորս դրսում սպասում ենք»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ուսանողներից մեկը։

Բուհի բակալավրի և մագիստրոսի ծրագրով լիցենզիաների գործողությունը դադարեցվել էր ԿԳՄՍ նախարարի փետրվարի 18-ի հրամանով։ Պատճառը հայտնաբերված մի շարք խախտումներն են՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի, ուսումնամեթոդական ապահովության, ուսումնական պրակտիկայի ներկայացված պահանջներին անհամապատասխանությունը, ինչպես նաև սահմանված թվից ավելի ուսանողների ընդունումը։

Ուտկաշ Արյան 6-րդ կուրսի ուսանող է, ընդհանուր վիրաբուժություն է սովորում․ այս տարի պետք է ավարտեր համալսարանն ու հայրենիք վերադառնար։

«Իմ ծնողները Հնդկաստանում ինձ են սպասում, մտածում են՝ այս տարի իրենց որդին կավարտի ու դիպլոմը ձեռքին տուն կգա։ Ես զանգեմ, ի՞նչ ասեմ նրանց, համալսարանը փակվե՞լ է»,- ասում է Ուտկաշ Արյան։

Նախարարությունն ուսանողներին առաջարկում է կրթությունը շարունակել Հայաստանում գործող այլ բուհերում․ դրանց ցանկը հրապարակվել է նախարարության կայքում, սակայն ուսանողները նշում են՝ 1-2 տարի են կորցնում։

«Ասում են՝ որպես վերջին կուրսի ուսանող չենք կարող ընդունել։ Հայբուսակը, Հերացու համալսարանը։ Ասում են՝ եթե ընդունենք, պետք է 1 կամ 2 տարի ցածր կուրսից սկսել։ Օրինակ ես 6-րդ կուրսում եմ սովորում, պետք է 5-րդ կամ 4-րդ կուրս ընդունվեմ և նորից վճարեմ։ Ես արդեն այստեղ վճարել եմ 1500 դոլար»։

Անդրադառնալով նախարարության հայտնաբերած խախտումներին՝ Ուտկաշը նշում է՝ ինքը ևս դժգոհ է իր ստացած կրթության որակից։

«Այս համալսարանը որակ չունի, աշխատակազմ չկա, ովքեր կարող են զբաղվել ուսանողների հետ, միայն մի դասասենյակ ու մի համակարգիչ ունենք, ուրիշ ոչինչ չունենք։ Մենք ոչինչ չգիտենք, չենք կարող որոշել, օրինակ՝ այս մարդը ջերմություն ունի, ինչ առողջական խնդիր է, ոչինչ չգիտենք։ Եթե դասախոսը չի սովորեցրել, որտեղի՞ց իմանանք»,- ասում է ուսանողը։

Factor TV-ն փորձեց պարզաբանում ստանալ նաև համալսարանի ռեկտորից, սակայն նա համալսարանում չէր։ Մեզ դիմավորեց պրոռեկտորը, որը հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել։ Այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում նշեց՝ ուսանողների ակադեմիական տեղեկագրերը գտնվում են ռեկտորի սենյակում, դուռը փակ է, իսկ ռեկտորի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն, վաղուց է՝ ինչ չի եկել աշխատանքի։ ԿԳՄՍ նախարարությունից էլ մեզ փոխանցեցին, որ խնդիրն իրենց դաշտում չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան