Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հարավային Կովկասում «վեցի հարթակի» գաղափարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Դրանից հետո նա (Մակրոնը) բարձրացրեց Հարավային Կովկասում իրավիճակի հարցը։ Մենք ասացինք, որ այնտեղ ենք եղել (Ադրբեջանում) անցյալ շաբաթ, և որ այս պահին Հարավային Կովկասում դրական քայլեր են ձեռնարկվում, և մեր …