Առաջարկվում է հանել այն դրույթները, որոնց համաձայն՝ ճանապարհային երթևեկության կանոնների այս կամ այն խախտումը կատարած վարորդներին երկակի պատասխանատվության են ենթարկում տուգանային բալերը հանելով՝ հետագայում վարորդական իրավունքից զրկմամբ, և սովորական տուգանքներ կիրառելով։ Այս մասին փետրվարի 8-ին Ազգային ժողովի նիստում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պատգամավորիխոսքով՝ ներկա …

