Ռուսական կողմի իմացությամբ. ինչպես Փառուխ գյուղն անցավ Ադրբեջանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Երեկ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու ստրատեգիական նշանակության այլ դիրքեր ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են հայտնվել ռուսական կողմի առաջարկած սցենարի հետևանքով: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ մեկ շաբաթ առաջ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմից հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկ է եղել մի քանի դիրք հետ տանել՝ Խրամորթ գյուղի շուրջ լարվածությունը թուլացնելու նպատակով: Ադրբեջանական զինուժը, սակայն, պայմանավորվածությունը չի կատարել:

Փառուխ գյուղի հետ միասին՝ թշնամու վերահսկողության տակ է անցել նաև ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքը: Սամվել Բաբայանի խոսքով՝ այս բարձունքի գրավմամբ թշնամին ոչ միայն Ասկերանի մի շարք բնակավայրերի վրա է վերահսկողություն սահմանում, այլև հեշտացնում է Ստեփանակերտ հասնելու ճանապարհը:

Ռուսական կողմից հարցերի պատասխաններ են ակնկալում նաև Հայաստանի իշխանությունները: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողվի ՔՊ-ական նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր անուղղակի հայտնեց ռուս խաղաղապահների թերացման մասին: Նիկոլ Փաշինյանի թիմակիցը հարց է բարձրաձայնում՝ ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանցի զինծառայողները հայտնվեցին ռուս խաղաղապահների թիկունքում և գրավեցին հայկական գյուղը:

Ըստ Աղաջանյանի՝ որպեսզի Հայաստանում և Արցախում չմտածեն, թե տարածքների հանձնումը ռուս-ադրբեջանական կողմերի պայմանավորվածություն է, ռուսական կողմը պետք է կոնկրետ գործողություններով հակառակն ապացուցի, այն է՝ վերադարձնի հայկական գյուղերն ու բարձունքները:

Ռուս խաղաղապահներից դժգոհող Աղաջանյանը, սակայն, չի կարծում, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի փոփոխություն պետք է իրականացվի: Իշխանության ներկայացուցիչը դեռ հույս ունի, որ Մոսկվան կշտկի իրավիճակը:

Ռուս խաղաղապահների անգործությունը կապված է Ռուսաստանի համար անցանկալի սցենարի՝ պատերազմի երկրորդ ճակատ բացելը բացառելու ցանկության հետ, կարծում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը, ըստ նրա, անխուսափելի է, քանի որ Ադրբեջանը համարում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեղարկված է և վերսկսում է ռազմական գործողությունները:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այսպիսի ակնհայտ խախտումը, երբ ռուս խաղաղապահների անգործության հետևանքով Արցախից տարածքներ են անցնում Ադրբեջանին, առաջինը չէ։

2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել էին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը: Ըստ եռակողմ հայտարարության 3-րդ կետի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը պետք է տեղակայվեր Արցախի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ Այս երկու գյուղերը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում էին, բայց փաստացի դեկտեմբերի 11-ի դրությամբ այնտեղ ռուս խաղաղապահներ չկային, ինչի հետևանքով Խծաբերդը և Հին Թաղերը գրավվեցին թշնամու կողմից:

Ռուսական կողմից պատասխաններ ու հստակ գործողություններ ակնկալող Հայաստանի իշխանություններից զատ՝ նաև պաշտոնական Ստեփանակերտն է բարձր մակարդակով իր դժգոհություններն արտահայտել: Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվում լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում: Նկատենք, որ այս հայտարարությունը, որն արտահայտում է Արցախի իշխանությունների դիրքորոշումը, աննախադեպ է: Մինչ այս Ստեփանակերտից միայն ռուս խաղաղապահներին աջակցող հայտարարություններ են հնչել՝ չնայած հրադադարի խախտման աղմկահարույց դեպքերին:

Արցախա-ադրբեջանական հակամարտությանն այսօր անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը: Պաշտոնական Վաշինգտոնը հայտնել է, որ խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով։ Իսկ ահա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը երեկ հավասարության նշաններ դնելով կողմերի գործողություններում՝ փոխանցել է Մոսկվայի դիրքորոշումը․ «Կողմերը չպետք է սրեն առանց այն էլ լարված իրավիճակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան