Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Նորակոչիկները մասնակցում են մարտական պատրաստության պարապմունքների, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին։ Պարապմունքների կազմակերպման ընթացքն ստուգելու նպատակով N զորամասի հրամանատարը փետրվարի 15-ին հանդիպել է զինծառայողների հետ, ծանոթացել նրանց հետաքրքրող հարցերին, հորդորել խստորեն հետևել անվտանգության պահպանման կանոններին և հետևողականորեն զարգացնել մասնագիտական …

