ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախկին զինդատախազ, այժմ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը օրերս հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ շուրջ 22 տարի առաջ սպանված զինծառայողի՝ Արման Հակոբյանի գործով։ Այս մասին Factor.am-ին հայտնեց զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։ Վերջինս միջնորդություն էր ներկայացրել ԱԱԾ քննիչին՝ պահանջելով հարցաքննել 2001թ. գործն ապօրինի կասեցնելու որոշման օրինականությունը ստուգած ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Քննիչը մերժել էր միջնորդությունը, սակայն տուժող կողմը բողոքարկել էր որոշումը, ինչի արդյունքում այն վերացվել է դատախազի կողմից։

«Ջհանգիրյանը հարցաքննվել է մարտի 31-ին, ըստ էության, ներկայացված միջնորդությանս հիման վրա, որը քննիչը մերժել էր, իսկ դատախազը գտել էր, որ այն հիմնավոր է և բավարարել էր բողոքս։ Ներկայումս չեմ հրապարակի նշված ցուցմունքը, այդ մասին մանրամասն կներկայացնեմ քննիչի և դատախազի որոշումները ստանալուց հետո։ Սպասում եմ հատկապես գործը վերահսկող դատախազի դիրքորոշմանը, քանի որ ակնհայտ է, որ գործով մեղավոր անձինք չեն պատժվել, իսկ եղած ապացույցներով մեղադրանքներ ներկայացվել են 2008 թվականին՝ գործով վարույթը 2001 թվականին կասեցնելուց միայն յոթ տարի անց»,- ասաց զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ զինծառայող Արման Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը՝ ժամը 03.45-ի սահմաններում։ ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։
Factor.am–ը փորձեց տեղեկությունը ճշտել նաև ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանից, սակայն նա հայտնեց, որ հարցաքննության հետ կապված որևէ տեղեկություն չունի։

Արփի Հակոբյան