«Հասարակության մեջ արդիականացման պահանջ չկա». ապոլիտիկ զրույց Տիգրան Ջրբաշյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Factor TV-ի «A-politic» հաղորդաշարի հյուրն է տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը: Նա կարծում է, որ պետությունները, արդիականացում իրականացնելով, գնում են որոշակի ուղղությամբ, բայց նրանց անցնելիք ճանապարհները տարբեր են:

Անկախ Հայաստանում, տնտեսագետի մատուցմամբ, արդիականացում չի իրականացվել՝ որոշ չափով տեղի է ունեցել դրա իմիտացիան և ներկայիս իրավիճակի հետ կապված ձևավորվել են մի շարք «միֆեր»: Դրանք հիմնված են այն պատրանքի վրա, որ էքստենսիվ զարգացումը՝ դպրոցների, հիվանդանոցների կամ գիտական հրապարակումների քանակը կարող է արդիականացման հիմք դառնալ: Իրականում արդիականացում իրականացվում է, երբ կա դրա հասարակական պահանջարկը, ինչը, ըստ Տիգրան Ջրբաշյանի, մեր երկրում բացակայում է:

Պատմությունը ցույց է տալիս, որ առավել զարգացած երկրներից տեխնոլոգիաների, օրենսդրական կարգավորումների, ինստիտուտների ներմուծումն արագացնում և անգամ խթանում է արդիականացման գործընթացը՝ ժամանակ չի ծախսվում «հեծանիվ հորինելու» վրա: Այդպես է եղել Պետրոս Առաջինի Ռուսաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Սինգապուրում և այլուր:

Հայաստանը, հաղորդման հյուրի կարծիքով, 30 տարվա ընթացքում նման փոխառումներ չի արել, հակառակը՝ այս տասնամյակների ընթացքում հիմնականում տեղի է ունեցել տեխնոլոգիաների և ինստիտուտների դեգրադացիա: Սակայն տեխնոլոգիական հեղափոխության հերթական փուլերի սահմանագծում տնտեսագետը Հայաստանի համար հնարավորությունների որոշակի «պատուհան» է տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում: