Հայաստանում գները շարունակում են աճել։ Այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1․6 %-ով։ Սա բոլոր ոլորտներում առկա գնաճի միջինացված թիվն է։ Իսկ միայն սննդամթերքը դեկտեմբերի համեմատ թանկացել է 4 %-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վիճակագրական Կոմիտեի հրապարակած տվյալներից։ Նշենք, որ Կոմիտեն այս ամիս սպառողական գների ինդեքսի հրապարակման ձևաչափում փոփոխություններ …

