ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով

Լուրեր

08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
Բոլորը

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով: Interfax-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ գործող նախագահի՝ նշված երկրներ և Վրաստան կատարած այցից հետո արված հայտարարության մեջ։

«Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, վճռականորեն աջակցում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են երկխոսությանը նպաստելուն, որն անհրաժեշտ է տեղում շարունակվող լարվածությունը նվազեցնելու համար: Մենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն բանակցել բոլոր չլուծված հարցերի համապարփակ կարգավորմանը հասնելու համար»,- ասված է ուղերձում։

Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն հույս ունի առաջընթացի հասնել հատկապես անհետաձգելի հումանիտար հարցերում, ինչպիսիք են գերիների ազատ արձակումը, անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը և պատմամշակութային վայրերի պաշտպանությունը:

ԵԱՀԿ նախագահն առաջարկել է նաև ընդլայնել իր անձնական ներկայացուցչի՝ դեսպան Անջեյ Կասպշիկի մասնակցությունը հարցերի լուծմանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը: