«Կառավարությունը պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի և հիմնովին փոխի իր դիրքորոշումը գիտության հանդեպ»,- բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։ «Դիմել ենք ԿԳՄՍ նախարարին, մեզ ընդունեց երեք օր առաջ։ Նախկինում էլի ենք հանդիպումներ ունեցել նախարարի հետ։ Այս ամենի գործառույթն իրականում քաղաքապետարանի և …

