Փոխըմբռնման հուշագիր՝ ԱՍՀՆ և «Հայկական կարիտաս» ԲՀԿ միջև

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

Աշխատանք փնտրողների, միգրանտների, տեղահանված անձանց, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած բնակիչների և հայրենադարձների շահերի պաշտպանության ուղղությամբ համագործակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել. տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այսպիսով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել աջակցել «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ ոլորտային ծրագրերի իրականացման գործում, ապահովել և զարգացնել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատանքային միգրանտների (արտերկիր մեկնել պատրաստվող կամ ցանկացող) խորհրդատվության տրամադրման առկա համակարգը։ Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ձեռներեցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մասնակցել ՀԿ կողմից նախաձեռնվող հետազոտությունների ու ուսումնասիրությունների աշխատանքներին։

Հուշագրի շրջանակում «Հայկական կարիտասը» պարտավորվել է Միասնական սոցիալական ծառայությանը տեղեկատվություն հաղորդել աշխատանք փնտրողների, աշխատանքային միգրացիայի և ՌԴ-ում գործող միգրացիոն օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև թիրախային խմբերի հետ տարվող աշխատանքներում ներգրավված ՄՍԾ տարածքային կենտրոնների աշխատակիցներին տրամադրել մշակված նյութեր, վերլուծություններ և ձեռնարկներ։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել դասընթացներ և սեմինարներ՝ աշխատանք փնտրողների, միգրանտների և տեղահանված անձանց կայուն ինտեգրման մեխանիզմների շուրջ։