Գներն ավելի արագ են աճում, քան պետական աշխատավարձը․ որքա՞ն է կազմել միջին աշխատավարձը փետրվարին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,8 տոկոսով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այսպիսով՝ փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 206 հազար 511 դրամ: Նախորդ տարվա փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում էր 191 հազար 560 դրամ։

Նշենք, որ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հանրապետությունում գնաճը կազմել է 6,5 %, իսկ միայն սննդամթերքինը՝ 11,4 %։

Միջին ամսական անվանական աշխատավարձի աճը պետական ոլորտում գնաճի համեմատ ավելի դանդաղ է։ Այսպես․ փետրվարին պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 171 հազար 700 դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 166 հազար 860 դրամի փոխարեն։ 1 տարում աճը կազմել է 2,9 %:

Մասնավոր հատվածում միջին աշխատավարձի բարձրացումը գերազանցում է գնաճը։ Այսպես․ այս տարվա փետրվարին մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավաևձը կազմել է 222 հազար 450 դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 203 հազար 700 դրամի փոխարեն։ 1 տարում միջին աշխատավարձի աճը մասնավոր հատվածում կազմել է 9,2 %:

Անժելա Պողոսյան