Կիևը ՌԴ-ին մեղադրել է ռազմագերիների հետ վարվելու Ժնևյան կոնվենցիան խախտելու մեջ

Լուրեր

22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Ռուսաստանը կոպտորեն խախտում է ռազմագերիների հետ վարվելու Ժնևյան կոնվենցիան, հայտարարել է Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան, գրում է BBC-ն։

Նրա խոսքով՝ գերությունից ազատված ուկրաինացի զինծառայողները խոսել են վատ վերաբերմունքի մասին. նրանց պահել են դաշտերում, փոսերում, ավտոտնակներում։

«Պարբերաբար հերթով հանում էին, հրացանի կոթով ծեծում էին, ականջին կրակում, վախեցնում։ Զմեինի կղզու տղաներին, որոնց տարել են Սևաստոպոլ, տեղացի լրագրողներն օգտագործել են քարոզչության համար՝ պատմելով մարդասեր ռուսական իշխանությունների մասին, որոնք կազմակերպում են ռազմագերիների տուն վերադարձը։ Փոխարենը ռազմագերիներին տարել են անհայտ ուղղությամբ և -20 աստիճանի պայմաններում տեղավորել են վրանային ճամբարում, ինչի հետևանքով տղաներից շատերի վերջույթները ցրտահարվել են»,- պատմել է Դենիսովան։

Տաթև Ֆռանգյան