Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է․ «Ոստիկանության համակարգի հարգարժան ծառայողներ, հարգելի վետերաններ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Սա այն կառույցն է, որն իր գործունեությամբ՝ որպես կանոն, կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: …