Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ԱԺ-ում դրական եզրակացություն ստացավ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն իրավական բնույթի առաջարկ է ներկայացրել: Այս մասին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում հայտնեc «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

««Կրթության մասին» օրենքում ունենք բուհերի առջև դրվող պահանջ` նվազագույնը 10 տոկոսի չափով, իսկ Հարկային օրենսգրքում՝ առավելագույնը 10 տոկոսի պահանջ: Մենք առաջարկում ենք Հարկային օրենսգրքի 10 տոկոսի առավելագույն պահանջը բարձրացնել մինչև 20 տոկոս»,- պարզաբանեc Գևորգ Պապոյանը:

Ըստ պատգամավորի՝ բուհերն ուսման վարձի զեղչ ստացող ուսանողների քանակը կարող են ավելացնել երկու անգամ՝ այդ մասով չավելացնելով իրենց հարկային պարտավորությունները: Արտոնությունից կարող են օգտվել բարձր առաջադիմություն, սոցիալական խնդիրներ ունեցող, պատերազմի մասնակից, սահմանամերձ բնակավայրերում բնակվող և այլ արտոնություններ ունեցող ուսանողները:

Կառավարության առաջարկով, եթե մինչև 2024թ. օգոստոսի 1-ը ուսանողն այդ համակարգի շահառու է, ապա քանի դեռ ուսանող է, կշարունակի օգտվել դրանից: 2024թ. օգոստոսի 1-ից հետո նոր ընդունվող ուսանողի համար այդ համակարգն այլևս չի գործի: Նոր համակարգով Կառավարությունն ուղղակի կֆինանսավորի այդ ուսանողներին:

Մանրամասները՝ տեսանյութում: