Գյումրու՝ 2022 թվականի բյուջեով ներկայացուցչական ծախսերի համար հատկացվել է 11 միլիոն 500 հազար դրամ։ Այս հարցը բավականին բուռն քննարկման առիթ դարձավ ավագանու նիստում։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հետաքրքրվեց, թե համայնքային իշխանությունները ինչո՞վ կբացատրեն գումարի այս չափը, երբ կառավարությունը մարզպետարաններին ընդամենը տարեկան 300 հազար դրամ է հատկացնում։ Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը …